1924թ. Միննեսոթայի համալսարանի հոգեբանության բաժնի վերջին կուրսի ուսանող Քարնի Լենդիսը (Carney Landis) որոշեց փորձ կատարել, որպեսզի պարզի` արդյոք զգացմունքները բնորոշ դիմախաղ առաջացնում են, թե՝ ոչ: Օրինակ` կա՞ արդյոք ընդհանուր դիմախաղ, որի միջոցով մարդիկ արտահայտում են ցնցումը կամ էլ դիմախաղ, որով արտահայտվում է նողկանքը:
Գրեթե բոլոր փորձարկվողները նրա համակուրսեցիներն էին: Քարնին բերեց նրանց իր լաբորատորիա և դեմքերին գծեր նկարեց, որպեսզի մկանների շարժումններն ավելի նկատելի լինեն: Այնուհետև նրանց բոլորին ենթարկեց ուժեղ հոգեբանական հակազդեցություն ակնկալող տարբեր գրգռիչների ներգործության և լուսանկարեց դեմքերը: Նա ստիպում էր փորձարկվողներին հոտ քաշել անուշադրի սպիրտից, դիտել պոռնոգրաֆիկ լուսանկարներ, ձեռքը մտցնել լպրծուն գորտերով լի դույլի մեջ… Բայց փորձի գագաթնակետը սպիտակ առնետն էր, որին նա բերեց և խնդրեց, որ գլխատեն: Փորձարկվողների մեծ մասը սկզբում մերժեց խնդրանքը, բայց հետո նրանցից երկու երրորդը կատարեցին այն, ինչ պահանջվում էր: Ինչպես նշում է Լենդիսը, շատերն այդ հանձնարարությունը կատարում էին ապաշնորհ ձևով. «Նրանք փորձում էին հնարավորինս արագ ավարտել գործը, և առնետի գլխատումը դառնում էր դժվարին ու երկարատև աշխատանք»: Փորձարկվողների այն մեկ երրորդի համար, որը մերժել էր խնդրանքը, Լենդիսն իր ձեռքով գլխատեց առնետին: Փորձը բացահայտեց այն ապշեցուցիչ պատրաստակամությունը, որով մարդիկ ենթարկվում էին փորձարարների պահանջներին՝ անկախ դրանց տարօրինակությունից: Այս փորձն անց է կացվել հնազանդությունն ուսումնասիրող Միլգրամի փորձից գրեթե 40 տարի առաջ, բայց Լենդիսն այդպես էլ չգիտակցեց, որ փորձարկվողների համաձայնությունն ավելի հետաքրքիր էր, քան բուն դիմախաղը: Նա կենտրոնացել էր իր փորձի նախնական նպատակի վրա, թեև այդպես էլ չկարողացավ համադրել զգացմունքներն ու դիմախաղը:
Պարզվում է` մարդկանց դիմախաղերը, որոնք արտահայտում է միևնույն զգացմունքները, նույնիսկ այնպիսին, ինչպիսին առնետին գլխատելու անհրաժեշտության դեպքում առաջացող նողկանքն է, խիստ տարբերվում են իրարից:Աղբյուր՝ http://www.psymag.am