Ամենից հաճախակի բողոքները, որ լսում են կոսմետոլոգները. «Ես շատ ակտիվ դիմախաղ ունեմ»: Դրան հետեւում է դիմախաղերի հետեւանքով առաջացած կնճիռների թվարկումը. նրանց սիրելի հատվածները՝ քթարմատը, քթաշուրթային ծալքերը եւ աչքերի անկյունները: Իրականում, լավ զարգացած դիմախաղային մկաններով մարդիկ իրենց հասակակիցներից ավելի երիտասարդ տեսք ունեն: Միայն նայեք հաղորդավարներին եւ դերասաններին: Իհարկե, նրանց արտաքինի ուղղությամբ մասնագետների մի ամբողջ խումբ է աշխատում, բայց պարբերական «դեմքի ֆիթնեսն» օգնում է ձիգ եւ երիտասարդ տեսք ունենալ:
Դիմախաղային կնճիռներից կարելի է ազատվել նաեւ տանը՝ մարզանքին օրական 15 րոպե տրամադրելով: Կարեւոր չէ, դեմքի աէրոբիկայով կամ յոգայով զբաղվում եք, թե՝ ոչ: Բոլոր այդ միջոցների նպատակը մեկն է. հեռացնել դիմախաղային կնճիռները, ձգել մաշկը, թարմացնել դեմքի գույնը, դեմքի օվալն անթերի դարձնել:
Դեմքի ֆիթնեսը հաճելի բոնուս ունի. դեմքի մկանների մարզանքն այն ֆոտոգենիկ է դարձնում: Վարժությունները վերացնում են մկանային լարվածությունը, եւ դեմքի արտահայտությունը դառնում է հանգիստ եւ բարեհամբույր:
Առավելությունները. Ինքներդ ձեզ համար ֆիթնես-մարզիչ եւ մերսող դառնալը բարդ չէ: Ավելի լավ է առաջին անգամ այն կատարել մասնագետի ներկայությամբ: Կոսմետոլոգին խնդրեք ցուցադրել հիմնական շարժումները եւ նրա ներկայությամբ կրկնեք դրանք: Ի դեպ, համացանցում գոյություն ունեցող հոլովակների օգնությամբ նույնպես կարելի է ինքնամերսում սովորել: Բայց այն անպայման կատարեք՝ հետեւելով ձեր կանխազգացումներին. դեմքը կհուշի, թե ինչպիսի վարժություններն են ձեզ համար ամենից արդյունավետ: Հիշեք, որ բոլոր շարժումները պետք է լինեն նուրբ եւ թեթեւ:
Թերությունները. Առաջին արդյունքներին պետք է սպասել նվազագույնը մի քանի ամիս: Դեմքի մարզման ժամանակ կարեւոր է ոչ այնքան ինտենսիվությունը, որքան պարբերականությունը. մեկ անգամ բաց թողնել մարզանքը նշանակում է մեկամսյա աշխատանքը ջուրը գցել:
Խորհուրդ. Մարզանքը սկսելուց առաջ չմոռանաք մաշկը խնամքով մաքրել, լիֆթինգ-միջոց քսել եւ ճիշտ դիրք ընդունել. կանգնեք հայելու առջեւ, մեջքն ուղղեք, գլուխը հպարտորեն բարձրացրեք:նյութի աղբյուր՝http://online-tv.am