Ապրիլ 03, 2013 | 16:52
Հնագիտական պեղումները, որ իտալացի գիտնականներն արել են հին փռյուգիական Հերապոլիսի տարածքում, թույլ են տվել սենսացիոն բացահայտում անել:
Հնագետներին հաջողվել է գտնել ոչ ավել, ոչ պակաս, Պլուտոնի դռները: Պլուտոնը Հին Հռոմում համարվում էր մեռյալների աստվածը: Դժոխքի մուտքը գտել են թերմալ աղբյուրի վերականգնման ժամանակ, հայտնում է Independent-news.ru-ն:
Սալենտոյի համալսարանի դասական հնագիտության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան` հնագիտական խմբի ղեկավարը պատմել է, որ գտածոն արվել է Պլուտոնի հնագույն տաճարի վայրում: Այդ տաճարը շատ հայտնի էր Հռոմի անկման ժամանակ: Այստեղ ուխտավորներ էին գալիս ողջ աշխարհից` իմանալու ապագան, մարդիկ քնում էին տաճարի մոտ, որտեղ գազերի թունավոր գոլորշիները հալյուցինացիաներ էին առաջացնում:
Պլուտոնի դարպասների մասին գրել է դեռ հին հունական պատմիչ Ստրաբոնը: «Այդ տարածքը լի է այնպիսի թանձր մթով, որ հնարավոր չէ տեսնել գետինը: Ցանկացած կենդանի, որ ընկնում է այնտեղ, վայրկենապես մահանում է: Ես այնտեղ ճնճղուկներ բաց թողեցի, որոնք հոգոց հանեցին եւ մեռած ցած ընկան»,- գրել է Ստրաբոնը:
նյութի աղբյուր` news.am