ԿանոններըԽաղի մասնակիցները աշխատում են գնդաթիի մեկ հարվածով գնդակը ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտը եկող գնդակը անհարժեշտ է վերադարձնել մրցակցին` թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև` չթողնելով, որ այն դիպչի գետնին։ Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6:6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեկ։
Գնդակը
Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։
]Կորտը
Հիմնական հոդված ՝ Կորտ
Կորտը (անգլերեն court, լատիներեն cohors, ցանկապատված տեղ) 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված թենիսի խաղահրապարակ է, որը հավասար մասերի է բաժանվում ցանցով։ ցանցի բարձրությունը մեջտեղում հավասար է 91 սմ-ի, իսկ կողային մասերում` 106 սմ-ի։ Զուգախաղերի դեպքում խաղահրապարակի երկարությունը պետք է հավասար լինի 23,77x8,23 մետրի։[1]
Թենիսի պատմությունիցԱռաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19–դարի կեսերին՝ Ֆրանսիայի մենաստաններում։ Բրիտանիայում 19–րդ դարի 60–ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը (անգլ․ «լաուն» մարգագետին։
Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։ Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900թ․։
Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ անցկացվել են 1924թ․Աղբյուրներ

- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2009, էջ 316
- ↑ Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 128-129։
- նյութի աղբյու՝wikipedia.org