Բաղադրություն
Խմորի համար
խտացրած կաթ- 0.5 տուփ
ալյուր- 300 գ
շաքարավազ- 200 գ
ձու -2 հատ
թթվասեր- 200 գ
սոդա- 1 թեյի գդալ
կակաոյի փոշի- 2.5 ճ. գդ.
կիտրոնի հյութ- 3 ճ. գդ.
Շերտերին քսելու համար
մարմելադ- 200 գ
մրգային օշարակ- 0.5 բաժակ
Կրեմի համար
կարագ- 150գ
խտացրած կաթ- 0.5 տուփ
կակաոյի փոշի- 2.5 ճ. գդ.
Ձևավորման համար
մուգ շոկոլադ- 50գ
սպիտակ շոկոլադ- 50գ
Պատրաստման եղանակ
Ալյուրը մաղով անցկացնել և ավելացնել կակաո: Ձվի դեղնուցը շաքարով հարել: Խտացրած կաթն ու թթվասերը խառնել: Առանձին հարել սպիտակուցը մինչև կայուն փրփուր դառնա: Թթվասերով խտացրած կաթը խառնել ալյուրին, հետո ավելացնել հարած դեղնուցը և ամենավերջում` սպիտակուցը: Այնուհետև ավելացնել կիտրոնի հյութի մեջ լցրած սոդան: Ստացված խմորը բաժանել երկու հավասար մասի և թխել նախապես տաքացրած ջեռոցում` յուրաքանչյուրը մոտ կես ժամ: Թխված շերտերը մեջտեղից կիսել, բոլոր 4 կորժերը մի քանի տեղից պատառաքաղով ծակծկել և վրան մրգային օշարակ լցնել: Հետո կրեմ քսել, վրայից բարակ շերտերի բաժանած մարմելադ շարել:
Տորթի վերևն ու կողքերը ծածկել ջրային բաղնիքի վրա հալեցրած շոկոլադով, կեսը մուգը, մյուս կեսը` սպիտակ: Կարելի է ամբողջ տորթը ծածկել սպիտակ շոկոլադով, վրայից էլ մուգ շոկոլադով ժամացույց պատկերել:
Կրեմ. կակաոն խառնել խտացրած կաթին: Կարագը լավ հարել, հետո գդալ-գդալ ավելացնել կակաոյով խտացրած կաթը:
նյութի աղբյուր` Shoppingsite.am