Արդեն մի քանի օր է, ինչ մենք զգում ենք գարնան շունչը:Մենք նաև տեսնում ենք, որ մեր շրջապատում ավելանում է կանաչ գույնը և դրա հետ մեկտեղ բարձրանում է մեր տրամադրությունը: Երեկ ես այցելեցի Սբ. Հռիփսիմե և մոմ վառեցի:Երբ դուրս եկա եկեղեցուց իմ առջև բացվեց մի անզուգական տեսարան:Ծառերը բողբոջել էին և մի շլացուցիչ տեսք էին հաղորդել եկեղեցուն:Հեռվում՛ ծառերի քողի ետևում երևում էր Սբ. Շողակաթ եկեղեցին:Երեկ ամբողջովին զգացի գարնանային ներդաշնակությունը: Հեղինակ՝ Լուսինե
Այսօր մեր դասարանի տղաները մեզ անակնկալ մատուցեցին:Երբ մենք մտանք դասարան, սեղանին տեսանք այս տորթը և շատ զարմացանք:Շնորհակալություն մեր տղաներին: :) Հեղինակներ՝ Ելենա և Լուսինե
«Les star»-ը շնորհավորում է բոլոր աղջիկների եւ կանանց մարտի 8-ը:
Խոսենք մի քիչ մարտի 8-ի մասին:Մարտի 8-ին Հայաստանը, ինչպես եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, նշում է Կանանց տոնը։ Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու: Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր: