Մինչ ամերիկացի Curiosity կոչվող սարքը հետազոտում է Կարմիր մոլորակը, Նիդեռլանդներում սկսել են ակտիվորեն նախապատրաստվել դեպի Մարս թռիչքին:
«Մարս 1» նախագծի հեղինակները առաջարկում են բոլոր երկրացիներին տոմսեր դեպի Կարմիր մոլորակ, սակայն նրանք զգուշացնում են, որ հետդարձի տոմսեր չեն լինելու, այս չվերթը միակողմանի է, ինչպես ասում են հետդարձի ճանապարհ էլ չկա:
Ինչպես բացատրել են նախագծի հեղինակները, ժամանակակից գիտությունը և տեխնիկան ի վիճակի չէ ապահովել մարդկանց Երկիր վերադարձը:
«Մարս 1» -ի հեղինակներից մեկը`Բասա Լանսդորպան ասում է, որ հրթիրռը, որի մեջ կլինի 4 մարդ Երկրից Մարս կուղևորվի արդեն 2023 թվականին: Մինչ այդ 2016 և 2022 թվականներին Մարս կուղարկվի նաև համապատասխան սարքավորումներ, սնունդ , ջուր և օդ:
Ակնկալվում է, որ մարդիկ որոնք կուղևորվեն Մարս, կսկսեն հետազոտել մոլորակը`հասկանալու համար, թե հնարավոր է արդյոք կյանք Մարսի վրա:
Փորձագետները զգուշացնում են, որ այս առաքելությունը ստանձնած մարդիկ կարող են բախվել բազմաթիվ խնդիրների:
Բացի այդ` Մարսի վրա տեղի են ունենում ուժեղ քամիներ, որոնք կարող են այստեղ ստեղծված բազան քանդել և անհրաժեշտ իրերն ու սարքավորումները քշել կիլոմետրերով հեռու և նորեկ մարսեցու համար դժվար կլինի հաղթահարել այդ տարածությունը:
Միակողմանի չվերթը նախատեսվում է հեռարձակել հեռուստատեսությամբ:
Հետաքրքիր ու վտանգավոր այս ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լավ մտածեն մինչև այդ կարևոր քայլը կատարելը:
Նյութի աղբյուրը՝http://vemard.com/2012-11-01-17-10-07/1945--2013-.html