Նոր ուսումնասիրությունը կապիկների մոտ հայտնաբերել է
տարօրինակ և ցնցող ընդունակություն: Պարզվում է, որ նրանք չեն
սիրում եսասեր մարդկանց, նույնիսկ երբ այդ մարդիկ կենդանիներին
կաշառում են համեղ սննդով: Այսպիսով հնարավոր է եղել
ապացուցել, որ կենդանիները կարողանում են կարծիք կազմել
մյուսների մասին այնպես, ինչպես և մարդիկ: Ուսումնասիրությանը
մասնակցել են սոցիալական շփման առումով զարգացած յոթ
կապիկներ և երկու մարդ: Կապիկները հետևել են այդ երկու
մարդկանց գործողություններին: Մարդկանցից մեկը կամ օգնել է,
կամ հրաժարվել օգնել մյուսին բացել խաղալիքով տարան:
Այնուհետև մարդիկ հերթով հյուրասիրել են կապիկներին:
Կենդանիները օգտվել են միայն այն մարդու ձեռքից, ով մյուսին
օգնել է բացել տարան: Փորձագետները նշում են, որ մերժումը կապիկները որպես վտանգ են ընկալել:
Կապիկները ամբողջովին կախված են փոխշահավետ համագործակցությունից, և սխալ գործընկերոջ
ընտրությունը նշանակում է, որ նրանք շատ բան են կորցնում: Այս ընդունակությունը հայտնաբերվել է
կապիկների տարբեր տեսակների մոտ: Դրանից բացի, եսասերներին կարողանում են տարբերել նաև 3
ամսական երեխաները: Եվ դա բացահայտում է հին էվոլյուցիոն արմատներ:
Այսպիսով, եթե ինչ-որ մեկը ցանկանում է իր շրջապատում հայտնաբերել եսասեր մարդկանց, նա պետք է
կապիկ պահի:
Աղբյուր՝ www.1in.am