Բաղադրություն
Մեկ կտոր սպիտակ հաց
Մեկ հատ հազարի տերև
Բժշկական երշիկ
Ոլոռի և ձիթապտղի մեկ-երկու հատիկ
Պանիր (ցանկալի է մի քանի տեսակ)
Սամիթ և կետչուպ
Պատրաստման եղանակՀացը միանգամից կդնենք մատուցվող ափսեի մեջ, որի վրա՝ հազարի մեկ տերևը: Երշիկը կկտրենք կլոր ձևով՝ առյուծի մարմնի համար, և կդնենք հազարի տերևի վրա, իսկ երշիկի վրա կդնենք կլոր կտրած պանիրի մեկ շերտ: Որպես առյուծի թաթիկներ կծառայեն էլի պանրի շերտերը, միայն ոչ թե կլոր, այլ կիսալուսնաձև կտրած: Բժշկական երշիկը մեզ նաև պետք է պոչը պատրաստելու համար: Նեղ ու երկար կկտրենք երշիկը և կդնենք առյուծի մարմնի աջ կողմից:
Կարծես թե մնաց գլուխը պատրաստենք: Հոլանդական պանիրը կկտրենք նախ կլոր: Հետո կկտրատենք նրա ծայրերը, ինչպես նկարում է պատկերված: Երշիկի շերտից պետք է ստանանք երեք շրջանակ. երկուսը՝ առյուծի ականջների, իսկ մեկը՝ մռութիկի համար: Երշիկները կդնենք իրենց տեղերում: Ոլոռի երկու հատիկները կծառայեն իբրև աչքեր, իսկ ձիթապտղի հատիկը՝ իբրև քթիկ: Սամիթի տերևներով կստանանք առյուծի հոնքերը, բեղիկներն ու պոչի ներքևի հատվածը: Վե՜րջ… Չէ, չէ, մեկ րոպե, իսկ շուրթե՞րը… Իսկ շուրթերը կնկարենք կետչուպի օգնությամբ: Ա՛յ հիմա իսկապես վերջ: Շտապենք ուտել, բարի ախորժա՜կ բոլորիս…
աղբյուր`mocak.am