Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսելոնա ՖԱից)
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ (իսպ.՝ Fútbol Club Barcelona և կատ. Futbol Club Barcelona), հայտնի է նաև որպես«Բարսա» (իսպ.՝ Barça և կատ. Barça), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հանդես է գալիս Բարսելոնա քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնան, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։ «Բարսելոնան» ունի նաև մանկապատանեկան թիմ որը կոչվում է «Բարսելոնա Բ»: