Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է մի շարք խախտումներ երևանյան խանութներում։ Զեղչերի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել "Արայ", "Տեխնոլայս", "Վեգա" տեխնիկայի խանութներում, ինչպես նաև "Բեյսիկ հաուս", "Կաշառել", "Վենեցիա", "Ռուժ", "Բեթի բարքլի" հագուստի և օծանելիքի խանութներում։ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը "Արմենպրես"-ի հետ զրույցում նշեց, որ խախտումներ բացահայտելու նպատակով ՏՄՊՊՀ աշխատակիցներն անձամբ գնումներ են կատարել նշված խանութներից։ "Արդյունքում պարզվեց՝ այն զեղչերը, որ գրված են ցուցափեղկերին, իրականում չեն համապատասխանում իրականությունը կամ զեղչեր են կիրառվում միայն տեսականու որոշ մասի համար",- ասաց Սահակյանը։ Նրա խսքով՝ հանձնաժողովը պատժամիջոց կկիրառի նշված տնտեսվարողների նկատմամբ։ Առավելագույն պատժամիջոցը կլինի նախորդ տարվա շահույթի 1 տոկոսի չափով։
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարել նաև առևտրային բանկերում գրավադրվող անշարժ գույքի դաշտում։ Հայտնաբերված խնդիրները արդեն ներկայացվել են ՀՀ վարչապետին և կհրապարակվեն առաջիկայում։
ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով շուկայում անշարժ գույքի գործունեությանը, նշել էր, որ միեւնույն գույքը տարբեր գնահատողներ գնահատում են էական տարբերություններով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա մոնիթորինգներ է իրականացնում՝ ուսումնասիրելով խանութների, գովազդների զեղչային քաղաքականության, հայտարարությունների հետ կապված խնդիրները։նյութի
Աղբյուր՝http://online-tv.am