Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ ունի շատ անելիքներ, որոնք պետք է հասցնի անել կարճ ժամանակհատվածում: Սակայն միևնույն ժամանակ գլուխը պտտվում է, ժամանակը պարզապես չի բավականցնում, օրգանիզը ուզում է հանգստանալ, իսկ գործերը սպասել չեն կարող: Օրինակ, ինչպես ուսանողների մոտ նախաքննական շրջանում:
Ի՞նչ անել. պետք է շտապ գտնել միջոցներ`վերականգնելու ուժերը: Եթե օրգանիզմը չափազանց հոգնած է և ուժասպառ, ապա նրան կօգնի սուրճը: Ինչքան շատ հոգնած լինեք, այնքան սուրճի մոգական ազդեցությունը մեծ կթվա: Փորձեք նաև մի բաժակ էսպրեսսո:
Սուրճը խմելուց հետո հարկավոր է քնել 15-20 րոպե, բայց ոչ ավելին: Պարզվում է, որ սուրճը սկսում է մեր օրգանիզմի վրա ազդել միայն 15-20 րոպե հետո և այդ ժամանակ մեր ուղեղը կրկին ակտիվանում է, սակայն եթե մենք քնենք 20 րոպեից ավելի, ապա մեր օրգանիզմը ակնթարթային քնից անցում կկատարի դեպի երկարատև քուն և այլևս անիմաստ կլինի սուրճի կամ էսպրեսսոի խմելը:
Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա Ձեզ կհաջողվի վերականգնել ուղեղի աշխատանքը, չնայած այդ ընթացքում օրգանիզմը չի հասցնի նորմալ հանգստանալ, պարզապես Ձեզ հնարավորություն կտա շարունակելու աշխատանքը:
Աղբյուր` vemard.com