Արդյունքները այստեղ
0 Comments
Եթե ձեզ դուր չի գալիս ձեր շուրթերի բնական ձևը, չասփսերը, պարտադիր չէ դիմել պլաստիկ վրաբուժությանը: Շուրթերի չաթսերը փոքր-ինչ մեծացնելու հարցում ձեզ կօգնեն մի քանի հատուկ վարժություններ:
Հիշեք, որ առաջին ամսվա ընթացքում վարժությունները պետք է կատարել ամեն օր, իսկ առավելագույն արագ արդյունք ստանալու համար՝ օրվա մեջ երկու անգամ: Յուրաքանչյուր վարժություն պետք է կրկնել 10 անգամ: Կանգնեք հայելու առաջ և պատկերացրեք, թե շուրթերին շրթներկ եք քսել և պետք է մաքրեք այն: Ինչպե՞ս կանեք այդ: Ներքևի ծնոտը աջ և ձախ ենք տանում՝ իրար հպելով շուրթերը:«Ծափահարեք» շուրթերով: Շատ մի լարեք շուրթերը: Արեք 10 անգամ:Ձգեք շուրթերը և կտրուկ բացեք բերանը: Այս վարժությունը կատարելիս կարտաբերվի նաև ձայն:Մատները դրեք շուրթերի վրա, ձգեք դեպի ականջները: Իսկ շուրթերով փորձեք դիմադրություն ցուցաբերել՝ փորձելով կլորացնել շուրթերը:Շուրթերի ծայրերին ավելի ամուր դրեք մատները: Փորձեք օդային համբույր ուղարկել բարձր ձայնով: Աղբյուր` LADYNEWS.am Ապրիլ 03, 2013 | 16:52
Հնագիտական պեղումները, որ իտալացի գիտնականներն արել են հին փռյուգիական Հերապոլիսի տարածքում, թույլ են տվել սենսացիոն բացահայտում անել: Հնագետներին հաջողվել է գտնել ոչ ավել, ոչ պակաս, Պլուտոնի դռները: Պլուտոնը Հին Հռոմում համարվում էր մեռյալների աստվածը: Դժոխքի մուտքը գտել են թերմալ աղբյուրի վերականգնման ժամանակ, հայտնում է Independent-news.ru-ն: Սալենտոյի համալսարանի դասական հնագիտության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան` հնագիտական խմբի ղեկավարը պատմել է, որ գտածոն արվել է Պլուտոնի հնագույն տաճարի վայրում: Այդ տաճարը շատ հայտնի էր Հռոմի անկման ժամանակ: Այստեղ ուխտավորներ էին գալիս ողջ աշխարհից` իմանալու ապագան, մարդիկ քնում էին տաճարի մոտ, որտեղ գազերի թունավոր գոլորշիները հալյուցինացիաներ էին առաջացնում: Պլուտոնի դարպասների մասին գրել է դեռ հին հունական պատմիչ Ստրաբոնը: «Այդ տարածքը լի է այնպիսի թանձր մթով, որ հնարավոր չէ տեսնել գետինը: Ցանկացած կենդանի, որ ընկնում է այնտեղ, վայրկենապես մահանում է: Ես այնտեղ ճնճղուկներ բաց թողեցի, որոնք հոգոց հանեցին եւ մեռած ցած ընկան»,- գրել է Ստրաբոնը: նյութի աղբյուր` news.am Odnoklassniki. ru սոցիալական կայքը այս պահին չի աշխատում: Զանազան կարծիքներ են հնչում կայքի դադարի մասին: Իսկ Facebook-ի օգտատեր Թաթուլ Օվսիյանն ահա թե ինչ է գրում իր էջում. «Օդնոկլասնիկի սերվերները հրաժարվում են աշխատել ու գնացել են արձակուրդ:Կայքի ադմինները խորհուրդ են տալիս Mail.ru-ի խաղերով զբաղբել, մինչև տեսնեն ինչ են անում»:
Նյութի աղբյուր` http://www.hraparak.am/116730/ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է մի շարք խախտումներ երևանյան խանութներում։ Զեղչերի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել "Արայ", "Տեխնոլայս", "Վեգա" տեխնիկայի խանութներում, ինչպես նաև "Բեյսիկ հաուս", "Կաշառել", "Վենեցիա", "Ռուժ", "Բեթի բարքլի" հագուստի և օծանելիքի խանութներում։ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը "Արմենպրես"-ի հետ զրույցում նշեց, որ խախտումներ բացահայտելու նպատակով ՏՄՊՊՀ աշխատակիցներն անձամբ գնումներ են կատարել նշված խանութներից։ "Արդյունքում պարզվեց՝ այն զեղչերը, որ գրված են ցուցափեղկերին, իրականում չեն համապատասխանում իրականությունը կամ զեղչեր են կիրառվում միայն տեսականու որոշ մասի համար",- ասաց Սահակյանը։ Նրա խսքով՝ հանձնաժողովը պատժամիջոց կկիրառի նշված տնտեսվարողների նկատմամբ։ Առավելագույն պատժամիջոցը կլինի նախորդ տարվա շահույթի 1 տոկոսի չափով։
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարել նաև առևտրային բանկերում գրավադրվող անշարժ գույքի դաշտում։ Հայտնաբերված խնդիրները արդեն ներկայացվել են ՀՀ վարչապետին և կհրապարակվեն առաջիկայում։ ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով շուկայում անշարժ գույքի գործունեությանը, նշել էր, որ միեւնույն գույքը տարբեր գնահատողներ գնահատում են էական տարբերություններով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա մոնիթորինգներ է իրականացնում՝ ուսումնասիրելով խանութների, գովազդների զեղչային քաղաքականության, հայտարարությունների հետ կապված խնդիրները։նյութի Աղբյուր՝http://online-tv.am Չինաստանի հարավում գտնվող մի քանի հեռավոր գյուղերի փոքրիկները տուն վերադառնալիս անընդհատ ստիված են վտանգել իրենց կյանքը։ Տները, որտեղ նրանք ապրում են, թեք լանջերի վրա են, որտեղ կարելի է բարձրանալ միայն հսկայական 20-մետրանոց աստիճաններով։ Երեխաների հետ միասին դրանցով մագլցում են նաեւ տնային կենդանիները, հաղորդում է The Telegraph-ը։
Հարավչինական Խունան նահանգի գյուղերց մեկը ծովի մակերեւույթից 70 մետր բարձրության վրա է։ Տեղացի փոքրիկների համար տուն գնալը մի ամբողջ արկած է։ Տնից 50 կմ հեռավորության վրա գտնվող դպրոցից շաբաթը մեկ տուն վերադառնալիս նրանք ստիպված են նախ անցնել նեղ քարքարոտ ճանապարհով, ապա բարձրանալ 20 մետրանոց փայտե ասիճաններով, հաղորդում է Vesti.ru-ն։ Տուն վերադառնալու համար ոչ միայն երեխաներն են ստիպված հաղթահարել գլխապտույտ առաջացնող երթուղին։ Կյանքը վտանգում են բոլոր նրանք, ովքեր որոշել են ընկերակցել նրանց, օրինակ՝ ընտանի կենդանիները։ Նույնիսկ մեծահասակներն են խոստովանում, որ ամեն անգամ այս բարձր ճոճվող աստիճանով բարձրանալիս իրենց ոտքերը դողում են։նյութի Աղբյուր՝http://online-tv.am Ամենից հաճախակի բողոքները, որ լսում են կոսմետոլոգները. «Ես շատ ակտիվ դիմախաղ ունեմ»: Դրան հետեւում է դիմախաղերի հետեւանքով առաջացած կնճիռների թվարկումը. նրանց սիրելի հատվածները՝ քթարմատը, քթաշուրթային ծալքերը եւ աչքերի անկյունները: Իրականում, լավ զարգացած դիմախաղային մկաններով մարդիկ իրենց հասակակիցներից ավելի երիտասարդ տեսք ունեն: Միայն նայեք հաղորդավարներին եւ դերասաններին: Իհարկե, նրանց արտաքինի ուղղությամբ մասնագետների մի ամբողջ խումբ է աշխատում, բայց պարբերական «դեմքի ֆիթնեսն» օգնում է ձիգ եւ երիտասարդ տեսք ունենալ:
Դիմախաղային կնճիռներից կարելի է ազատվել նաեւ տանը՝ մարզանքին օրական 15 րոպե տրամադրելով: Կարեւոր չէ, դեմքի աէրոբիկայով կամ յոգայով զբաղվում եք, թե՝ ոչ: Բոլոր այդ միջոցների նպատակը մեկն է. հեռացնել դիմախաղային կնճիռները, ձգել մաշկը, թարմացնել դեմքի գույնը, դեմքի օվալն անթերի դարձնել: Դեմքի ֆիթնեսը հաճելի բոնուս ունի. դեմքի մկանների մարզանքն այն ֆոտոգենիկ է դարձնում: Վարժությունները վերացնում են մկանային լարվածությունը, եւ դեմքի արտահայտությունը դառնում է հանգիստ եւ բարեհամբույր: Առավելությունները. Ինքներդ ձեզ համար ֆիթնես-մարզիչ եւ մերսող դառնալը բարդ չէ: Ավելի լավ է առաջին անգամ այն կատարել մասնագետի ներկայությամբ: Կոսմետոլոգին խնդրեք ցուցադրել հիմնական շարժումները եւ նրա ներկայությամբ կրկնեք դրանք: Ի դեպ, համացանցում գոյություն ունեցող հոլովակների օգնությամբ նույնպես կարելի է ինքնամերսում սովորել: Բայց այն անպայման կատարեք՝ հետեւելով ձեր կանխազգացումներին. դեմքը կհուշի, թե ինչպիսի վարժություններն են ձեզ համար ամենից արդյունավետ: Հիշեք, որ բոլոր շարժումները պետք է լինեն նուրբ եւ թեթեւ: Թերությունները. Առաջին արդյունքներին պետք է սպասել նվազագույնը մի քանի ամիս: Դեմքի մարզման ժամանակ կարեւոր է ոչ այնքան ինտենսիվությունը, որքան պարբերականությունը. մեկ անգամ բաց թողնել մարզանքը նշանակում է մեկամսյա աշխատանքը ջուրը գցել: Խորհուրդ. Մարզանքը սկսելուց առաջ չմոռանաք մաշկը խնամքով մաքրել, լիֆթինգ-միջոց քսել եւ ճիշտ դիրք ընդունել. կանգնեք հայելու առջեւ, մեջքն ուղղեք, գլուխը հպարտորեն բարձրացրեք:նյութի աղբյուր՝http://online-tv.am Հիպերտրիխոզը կանանց մոտ մազերի աճն է դեմքի, կրծքերի, ձեռքերի ու ոտքերի վրա, ինչը կարող է հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել կնոջը:
Չափից ավելի մազակալման համար կա երկու պատճառ՝ տղամարդու թեստոստերոն հորմոնի գերարտադրությունը և մազային ֆոլիկուլի գերզգայունությունը դրա նկատմամբ: Սովորաբար մազոտությունը բնածին է լինում: Սակայն մազերի աճի խթան կարող են հանդիսանալ զանազան սնուցող քսուքները, հորմոնային հիմքի վրա պատրաստված դեղամիջոցները, սպիտակեցնող լոսյոնները, նույնիսկ տարաբնույթ պրոցեդուրաները, օրինակ՝ մերսումները և այլն: Մազերի աճի ակտիվացումը նկատվում է սեռական հասունության կամ դաշտանադադարի ժամանակ: Աղջիկների մազոտությունը կարող է կապված լինել ներքին օրգանների հիվանդությունների առկայության հետ, այդ պատճառով պետք է անպայման դիմել ոչ միայն մաշկաբանին, այլ նաև էնդոկրինոլոգին: Ասպիսով, ի՞նչ անել, եթե դեմքի վրա, այնուամենայնիվ, հայտնվել են ավելորդ մազեր: Առաջին հերթին հրաժարվե՛ք վերը թվարկածներից: Ինչպես նաև հակացուցված է արևայրուքը, չարժի ընդունել ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Ավելորդ մազերով հատվածներին խորհուրդ չի տրվում քսել սնուցող քսուքներ, որոնք ակտիվացնում են արյան հոսքը դեպի մաշկի մակերեսային շերտ: Ինչպե՞ս պայքարել մազոտության դեմ: Միանշանակ ոչ պինցետի և ածելիի օգնությամբ. առաջինը բերում է մազերի դեֆորմացիայի, իսկ երկրորդը՝ հաստացման: Մազածածկույթի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը էլեկտրական էպիլյացիան է: Իհարկե, այն ժամանակատար է, ցավոտ և պահաջում է մի քանի այցելություն: Էլեկտրոէպիլյացիան հետքեր չի թողնում մաշկի վրա: Շատերն օգտագործում են նաև անհատական էպիլյատորներ, որոնք սակայն հարմար չեն բոլորի համար: Դրանք հակացուցված են II և III կարգի հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց, սրտամկանի ինֆարկտ տարած մարդկանց, հղիներին և մաշկային խնդիրներ ունեցողներին: Սակայն ի՞նչ անել, եթե այս բոլոր միջոցներն անհասանելի են: Մնում են «տատիկի» փորձված միջոցները: Հարյուր գրամ ջրին ավելացնում ենք երկու-երեք հիդրոպերիտի հաբ և խառնում մինչև լուծվելը: Բաժակի մեջ լցնում ենք լուծույթի անհրաժեշտ քանակը և ամեն երկու-երեք թեյի գդալից հետո ավելացնում ենք 3-5 կաթիլ անուշադրի սպիրտ և մի փոքր էլ օճառի փոշի: Ստացված փրփուրով ծածկում ենք մազիկները երկու-երեք անգամ, այնուհետև լվանում ենք տաք ջրով և չորացնում սրբիչով: Այս պրոցեդուրան պետք է կատարել շաբաթը մի քանի անգամ, եթե այն ձեզ մոտ գրգռում չի առաջացնում: Իսկ գրգռման դեպքում չոր մաշկի համար նախատեսված ցանկացած քսուք քսե՛ք: Իհարկե, սա ձեր մազերի աճը չի կանգնեցնի, պարզապես դրանք անտեսանելի կդարձնի: Կարելի է մեկ ուրիշ բան փորձել. շաքարի 10 կտորները լուծե՛ք մի փոքր ջրի մեջ, ավելացրե՛ք լիմոնի հյութ և եփե՛ք մինչև զանգվածը դարչնագույն դառնա: Զանգվածը քսե՛ք մազածածկույթին և երբ այն չորանա, հանե՛ք: Այս մեթոդն այնքանով է նախընտրելի, որ այն չի նպաստում մազերի աճին: Ավելի զգայուն հատվածների համար օգտագործվում են քիմիական նյութեր, որոնք քայքայում են մազերը, սակայն ոչ արմատները: Դրանք կոչվում են դեպիլյատորներ: Իսկ վերջում մի նկատառում. իհարկե, ոտքերի ու ձեռքերի ստվար մազածածկույթի դեմ պետք է պայքարել, սակայն եթե վերին շրթունքի վրա կան հազիվ նկատելի մի քանի մազիկներ, ապա մի՛ շտապեք արմատական միջոցների դիմել: Ֆրանսիացիներն ու իտալացիները՝ Եվրոպայի հայտնի սիրեկանները, այդպիսի նուրբ մազածածկույթը համարում են զգացմունքայնության նշան: Այնպես որ, ո՞վ ասաց, որ այդպես գեղեցիկ չէ: Աղբյուրը՝ Doctors.am Եթե Ֆեյսբուքը քանդվի, նորից բացվի «Օդնոկլասսնիկի»-ում, ոչ ոքի չես տեսնի ստատուսներով՝ նվիրված Ֆեյսբուքին: Բայց արդեն քանի օր է ամբողջ Ֆեյսբուքը քննարկում է «Օդնոկլասնիկի»-ի փակվել-չփակվելու հարցը: Ֆեյսբուքում կա «ռասիստների» մի մեծ խումբ, որի անդամները մտածում են, որ իրենք ինչ-որ բանով բարձր են «Օդնոկլասսնիկի»-ում գրանցվածներից: Անձամբ ես էջ ունեմ երկու կայքերում էլ՝ արդեն մի քանի տարի է: Ու սրանք ինձ համար ապրելակերպ չեն, որ սրանց միջոցով ես ինձ վեր դասեմ ինչ-որ մեկից: Ու նույն էն մարդիկ, որոնք մտածում են, որ առավելություններ ունեն, հիմա ակտիվ կերպով քննարկում են «Օդնոկլասսնիկի»-ի լինել-չլինելու խնդիրը: Իսկ նույն «Օդնոկլասսնիկի»-ում գրանցված շատերը նույնիսկ չեն էլ իմանա, թե ինչ կատարվեց Ֆեյսբուքում, ինչ ֆունկցիա ավելացավ, և ինչը պակասեց: Հիմա էսքանից հետո՝ ձեր իսկ չափած սանդղակով չափեք ձեզ՝ ո՞վ է ավելի պարապ՝ «Օդնոկլասսնիկի»-ում գրանցվա՞ծը, թե՞ դուք:
Աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.avetisyan.946/posts/133854140134452 Աշխարհի ամենափոքր մարդը` Հի Փինգ Փինգը, հանդիպել է աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող կնոջ` Սվետլանա Պանկրատովայի հետ: Նրանք Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում նկարվել են Գինեսի ռեկորդների գրքի համար: Փոքրիկ Հի Փինգ Փինգը ընդամենը 29.37 դյույմ հասակ ունի, նրա փոքրիկ գլուխը հազիվ հասնում է Սվետլանայի ծնկին: Սվետլանա Պանկրատովան ունի աշխարհի ամենաերկար ոտքերը` 51.96 դյույմ:
նյութի աղբյուր` http://www.galatv.am/news/view/news22222.html |