Եթե Ֆեյսբուքը քանդվի, նորից բացվի «Օդնոկլասսնիկի»-ում, ոչ ոքի չես տեսնի ստատուսներով՝ նվիրված Ֆեյսբուքին: Բայց արդեն քանի օր է ամբողջ Ֆեյսբուքը քննարկում է «Օդնոկլասնիկի»-ի փակվել-չփակվելու հարցը: Ֆեյսբուքում կա «ռասիստների» մի մեծ խումբ, որի անդամները մտածում են, որ իրենք ինչ-որ բանով բարձր են «Օդնոկլասսնիկի»-ում գրանցվածներից: Անձամբ ես էջ ունեմ երկու կայքերում էլ՝ արդեն մի քանի տարի է: Ու սրանք ինձ համար ապրելակերպ չեն, որ սրանց միջոցով ես ինձ վեր դասեմ ինչ-որ մեկից: Ու նույն էն մարդիկ, որոնք մտածում են, որ առավելություններ ունեն, հիմա ակտիվ կերպով քննարկում են «Օդնոկլասսնիկի»-ի լինել-չլինելու խնդիրը: Իսկ նույն «Օդնոկլասսնիկի»-ում գրանցված շատերը նույնիսկ չեն էլ իմանա, թե ինչ կատարվեց Ֆեյսբուքում, ինչ ֆունկցիա ավելացավ, և ինչը պակասեց: Հիմա էսքանից հետո՝ ձեր իսկ չափած սանդղակով չափեք ձեզ՝ ո՞վ է ավելի պարապ՝ «Օդնոկլասսնիկի»-ում գրանցվա՞ծը, թե՞ դուք:
Աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.avetisyan.946/posts/133854140134452
Աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.avetisyan.946/posts/133854140134452