Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից (Վերահղված է Բարսելոնա ՖԱից) «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ (իսպ.՝ Fútbol Club Barcelona և կատ. Futbol Club Barcelona), հայտնի է նաև որպես«Բարսա» (իսպ.՝ Barça և կատ. Barça), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, հանդես է գալիս Բարսելոնա քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնան, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավար մարզի կենտրոնն է։ «Բարսելոնան» ունի նաև մանկապատանեկան թիմ որը կոչվում է «Բարսելոնա Բ»: Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի[3] (իսպ.՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»:[4][5] Մեսսին «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է (2009, 2010, 2011):[6][7][8][9][10][11]
Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտությունները ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին: 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006): 2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում: Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը: 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում: Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid,Los Blancos, Los Merengues), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 31 հաղթանակ, 17 Կոպա դել Ռեյ(արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։
Ակումբն իր խաղերն անց է կացնում Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու ստադիոնում։ 2000 թ. դեկտեմբերի 23-ին, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։ Ռեալը տարեկան եկամուտով աշխարհի ամենահարուստ ակումբն է (€ 351 միլիոն), իսկ «Ֆորբսի» տվյալներով՝ երկրորդ ամենաթանկ ակումբը. 2008 թվականին այն €950 միլիոն արժեր։ Կրիշտիանու Ռոնալդու (պորտ.՝ Cristiano Ronaldo), պորտուգալացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում վինգերի և հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը: Ռոնալդուն համարվում է աշխարհի ամենաթանկ և ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ռոնալդուն սկսել է իր կարիերան «Անդորինյայում», հետո տեղափոխվել է Նասիանոլ ֆուտբոլային ակումբ: 1997 –ին նա տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»: Ռոնալդուի տաղանդը գրավել է Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը և նաՄանչեսթեր Յունայթեդը պայմանագիր է ստորագրել է 18-ամյա ֆուտբոլիստի հետ: Նրա նախկին ակումբը ստացել է ֆուտբոլիստի համար £12 միլիոն: Այդ սեզոնում նա հաղթեց իր առաջին տիտղոսը` Անգլիայի գավաթը և մասնակցեց Եվրո 2004-ին, խփելով հավաքականի կազմում իր առաջին գոլը հեցն առաջնության բացման խաղում: 2008-ին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ«Ոսկե գնդակ» մրցանակի` դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել: 2009-ին Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»: Նրա տրանսֆերը արժեցավ £80 միլիոն` դառնալով ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ: ԿանոններըԽաղի մասնակիցները աշխատում են գնդաթիի մեկ հարվածով գնդակը ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտը եկող գնդակը անհարժեշտ է վերադարձնել մրցակցին` թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև` չթողնելով, որ այն դիպչի գետնին։ Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6:6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեկ։
Գնդակը Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։ ]Կորտը Հիմնական հոդված ՝ Կորտ Կորտը (անգլերեն court, լատիներեն cohors, ցանկապատված տեղ) 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված թենիսի խաղահրապարակ է, որը հավասար մասերի է բաժանվում ցանցով։ ցանցի բարձրությունը մեջտեղում հավասար է 91 սմ-ի, իսկ կողային մասերում` 106 սմ-ի։ Զուգախաղերի դեպքում խաղահրապարակի երկարությունը պետք է հավասար լինի 23,77x8,23 մետրի։[1] Թենիսի պատմությունիցԱռաջին անգամ իսկական (թագավորական թենիս) սկսել են խաղալ 19–դարի կեսերին՝ Ֆրանսիայի մենաստաններում։ Բրիտանիայում 19–րդ դարի 60–ական թվականների կեսերին թենիսը լայն տարածում ստացավ։ Այդպես հայտնվեց լաուն–թենիսը (անգլ․ «լաուն» մարգագետին։ Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստների մեծ մասը պրոֆեսիոնալներ են։ Ողջ աշխարհում անցկացվում է խոշոր մրցանակային ֆոնդով մրցախաղեր։ Թենիսի գլխավոր մրցաշարերն են ԱՄՆի, Ֆրանսիայի, Ավստրալիայի բաց առաջնությունները, ինչպես նաև Ուիմբլդոնի մրցախաղը։ Այս առաջնությունները միասին կազմում են «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից է Դևիսի գավաթի ամենամյա առաջնությունը, որն աշխարհի առաջնության համարում ունի և հիմնադրվել է 1900թ․։ Հայաստանում առաջին անգամ թենիսի պաշտոնական մրցումներ անցկացվել են 1924թ․Աղբյուրներ
Նիդերլանդներում բնակվող Կիք-բռնցքամարտիկ Գեղարդ Մուսասին, որոշել է տեղափոխվել գործակիցներով ավելի բարձր UFC կազմակերպություն և մասնակցել այնտեղի մարտերին: Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսեսյան) ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1-ին Իրանում: Ներկայումս ապրում է Նիդերլանդներում ' Լեյդեն քաղաքում: Այստեղ է տեղափոխվել ծնողների հետ 4 տարեկան հասակում իրանա-իրաքյան պատերազմի տարիներին: Խառը մարտարվեստների գծով պրոֆեսիոնալ մարզիկ է: Հանդես է գալիս Լայդենի Ջուրոջին թիմում Red Devil Sport Club-ի անդամ է: Միջին քաշային կարգում Dream-ի, Cage Warriors-ի Strikeforce-ի (մարտարվեստի տեսակներ, -ծանոթ. Ն.Օ) չեմպիոնն է. Աշխարհում լավագույն մարզիկներից մեկն է կիսածանր քաշային կարգում (մինչև 93 կգ): Այժմ երկու խոսք UFC կազմակերպության մասին, ուր իր ուժերն է փորձելու մեր հայրենակիցը: Ultimate Fighting Championship (рус. Абсолютный бойцовский чемпионат) — Սպորտային կազմակերպություն է, որի բազան Լաս-Վեգասում է, անց է կացնում մարտ ' խառը կանոներով (հայտնի է նույնպես ММА անվամբ): 1993 թվականից Նևադա նահանգի իշխանությունների ճնշմամբ կազմակերպությունը շոու ներկայացումից դարձրեց մարզական միջոցառման: 2006 թվականից սկսած UFC-ն բավական հանրահայտ դարձավ և մրցունակ համեմատած պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Այս առումով վճարովի հեռուստատեսությամբ տրվող պատվերների գումարն անցավ 1 000 000. 2012 թվականի դրությամբ UFC -ում ելույթներ են ունենում մեծամասամբ ММА-ի մարզիկները, ովքեր վարկանիշերով աշխարհի ամենաառաջատար մարզիկներն են: Նրանց մասնակցությամբ մարտերը հեռարձակվում են 130 երկրներում 20 լեզուներով: Հետագայում մեր ընթերցողներին կներկայացնենք մեր հայրենակցի մասնակցությամբ գրավիչ մարտեր: Իսկ այժմ, խնդրեմ, ծանոթության կարգով դիտեք UFC-ի կազմակերպած մարտերի այս տեսահոլովակները: Աղբյուրը՝http://quello.net |