Այսօր մեր դասարանի տղաները մեզ անակնկալ մատուցեցին:Երբ մենք մտանք դասարան, սեղանին տեսանք այս տորթը և շատ զարմացանք:Շնորհակալություն մեր տղաներին: :) Հեղինակներ՝ Ելենա և Լուսինե
«Les star»-ը շնորհավորում է բոլոր աղջիկների եւ կանանց մարտի 8-ը:
Խոսենք մի քիչ մարտի 8-ի մասին:Մարտի 8-ին Հայաստանը, ինչպես եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, նշում է Կանանց տոնը։ Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու: Տոնի հիմքը դրվեց, երբ 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր:
Բարև ձեզ մենք սրտանց շնորհավորում ենք ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը և ցանկանում ենք, որ օձի տարին ձեզ բերի շատ հաջողություններ,անակնկալներ,առողջություն և երջանկություն:
Արդեն սկսվեցին արձակուրդները և մենք վերջապես կկարողանանք զբաղվել մեր հոբբիով կամ հոբբիներով (նախասիրություններով) :) : Իսկ դուք որոշել եք, թե ինչով եք զբաղվելու? Կարող եք գրել մեզ մեկնաբանություններում:
Մենք՝ երեքս(Lesstar) շատ ուրախ ենք, որ 2 օրից սկսվելու են ձմեռային արձակուրդները:Ճիշտ է մենք մտածում ենք, որ դասերը և գիտելիքները մարդուն շատ պետք են, բայց մեր դպրոցում(և կարծում եմ բոլոր դպրոցներում էլ) տալիս են շատ-շատ դասեր և մեր ուղեղը ծանրաբեռնվում է:Վերջապես կհանգստանանք և կվայելենք ձմեռը՝ իր ճերմակ փաթիլներով: Նաև մոտենում է Ամանորը և մենք զարդարում ենք մեր տունը:Շուտով փողոցներում և մեր տներում կամ բնակարաններում կլինի տոնական տրամադրություն:Իսկ երբևէ ձեզ հարցրել են թե ինչու եք սիրում Ամանորը?Եթե ինձ նման հարց տան ես կպատասխանեմ այսպես. Ես սիրում եմ Ամանորը, քանի որ...........1.Նվերներ, 2.ֆիլմեր, 3.արձակուրդներ, 4.մանդարիններ, 5.բլինչիկներ, 6.տոնածառ................................
Սիրելի ընկերներ LES STAR-ի կողմից շնորհավորում ենք ձեր գալիք Նոր Տարին: Մենք ցանկանում ենք, որ այս Նոր Տարի ձեր երազանքները և ցանկությունները կատարվեն և վատ օրերն ու հիշողությունները թողեք անցյալ տարվան, որովհետև այս տարին օձի տարի է և օձը շատ խորամանկ է:
Բարև ձեզ:Այժմ կխոսենք մի թեմայի շուրջ:Ինչպես են ընթանում ձեր դասերը?Լավ եք սկսել, թե վատ?Ինչպես եք շարունակելու դասերը?Պատմեք ձեր դասարանում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին!!!! Սիրում եք դպրոց գնալ?Այս հարցերը շատ են հուզում մեզ:Սպասում ենք ձեր պատասխաններին:Bye!!!!! :)